Ալիևի օգնականը մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ է հանդիպել Իրանի դեսպանի հետ |tert.am|

tert.am: Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին կրկին հանդիպել է այդ երկրի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին ավելի վաղ Հաջիևն ու Մուսավին քննարկել էին երկկողմ հարաբերությունների վիճակը և ընդհանուր մտահոգող հարցեր: 

«Մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ ես առիթ ունեցա հանդիպելու Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ: Մեր ջերմ զրույցների ընթացքում մենք քննարկեցինք ներկա իրավիճակը և ապագայի ծրագրերը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր», – գրել է իրանցի դիվանագետը Twitter-ի իր էջում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով