«Արևիկ» ազգային պարկում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են․ ներգրավված է նաև ՊՆ ուղղաթիռ․ ԱԻՆ
09:37 - 21 սեպտեմբերի, 2021

«Արևիկ» ազգային պարկում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են․ ներգրավված է նաև ՊՆ ուղղաթիռ․ ԱԻՆ

Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 06։45-ին, «Արևիկ» ազգային պարկի տարածքում վերսկսված հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 75 փրկարար ծառայող, «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 12 աշխատակից և 70 զինծառայող։ Այս մասին հայտնում են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայրում է գտնվում ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին՝ ժամը 08։00-ին, «Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են․ աշխատանքներին մասնակցում են 80 փրկարար ծառայող և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 20 աշխատակից։

Դեպքի վայրում է գտնվում ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է ՊՆ ուղղաթիռ։

Մթության և բարդ ռելիեֆի պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են․ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել