Դատավոր Գագիկ Խանդանյանի լիազորությունները դադարեցվեցին. ԲԴԽ-ն հրապարակեց որոշումը |1lurer.am|
16:07 - 04 հոկտեմբերի, 2021

Դատավոր Գագիկ Խանդանյանի լիազորությունները դադարեցվեցին. ԲԴԽ-ն հրապարակեց որոշումը |1lurer.am|

1lurer.am: Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի լիազորությունները դադարեցվեցին:

Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց որոշումը՝ բավարարելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի  ներկայացրած միջնորդությունը, որը վերաբերում էր Խանդանյանի՝ անհամատեղելիության պահանջները խախտելուն: 

Ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ դատավորը եղել է ՍՊԸ-ներից մեկի սեփականատերը՝ չունենալով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու իրավունք։

Ավելի վաղ ԲԴԽ-ն հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ Գագիկ Խանդանյանի գործով որոշում կայացնելու:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել