Ջո Բայդենը եւ Սի Ծինպինը քննարկել են Տայվանի շուրջ ստեղծված իրադրությունը |armenpress.am|
13:10 - 06 հոկտեմբերի, 2021

Ջո Բայդենը եւ Սի Ծինպինը քննարկել են Տայվանի շուրջ ստեղծված իրադրությունը |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինի հետ քննարկել է Տայվանի շուրջ ստեղծված իրադրությունը, եւ որ ԱՄՆ-ը մտադիր է պահպանել սեփական օրենքը Տայվանի հետ հարաբերությունների վերաբերյալ:

Լրագրողները Բայդենին խնդրել են մեկնաբանել Տայվանում ՉԺՀ-ի «սադրանքները», որոնց տակ նրանք հասկանում են ՉԺՀ-ի օդուժի ենթադրյալ թռիչքները Տայվանի օդային պատասխանատվության գոտի: «Ես Սիի (Ծինպին) հետ խոսել եմ Տայվանի մասին: Մենք համաձայն ենք, մենք կպահպանենք Տայվանի վերաբերյալ համաձայնությունը: Ես հասկանալ եմ տվել, որ չեմ մտածում, թե մեզ հարկավոր է ինչ-որ այլ բանով զբաղվել, բացի այն, թե ինչպես պահպանել համաձայնությունը»,-ասել է Բայդենը:

1979 թվականի ամերիկյան օրենքը սահմանում է՝ աջակցություն միասնական Չինաստանի սկզբունքին, թեեւ նախատեսում է ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Տայվանին: ՉԺՀ-ի կենտրոնական կառավարության եւ նրա կղզի նահանգի միջեւ պաշտոնական հարաբերություններն ընդհատվել են 1949 թվականին այն բանից հետո, երբ Չինաստանի կոմունիստական կուսակցության հետ քաղաքացիական պատերազմում պարտություն կրած Գոմինդանի ուժերը՝ Չան Կայշիի գլխավորությամբ, տեղափոխվեցին Տայվան: Կղզու եւ մայրցամաքային Չինաստանի միջեւ գործնական եւ ոչ պաշտոնական շփումները վերսկսվել են 1980-ական թվականների վերջերին: 1990-ական թվականների սկզբից կողմերն սկսել են շփվել ոչ կառավարական կազմակերպությունների՝ Տայվանի նեղուցով հարաբերությունների զարգացման Պեկինի ասոցիացիայի եւ նեղուցի միջոցով փոխանակումների Տայբեյի հիմնադրամի միջոցով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել