Արցախում ադրբեջանական զինված ուժերի դիպուկահարի կրակոցից քաղաքացիական անձ է զոհվել |news.am|
14:35 - 09 հոկտեմբերի, 2021

Արցախում ադրբեջանական զինված ուժերի դիպուկահարի կրակոցից քաղաքացիական անձ է զոհվել |news.am|

news.am: Արցախում ադրբեջանական զինված ուժերի դիպուկահարի կրակոցից քաղաքացիական անձ է զոհվել: Այս մասին հայտնում է  ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ մամուլի խոսնակ Հունան Թադեւոսյանը:

«Նախնական տեղեկություններով այսօր` հոկտեմբերի 9-ին, 13:15-ին Մարտակերտի շրջանային ոստիկանության բաժնից հայտնել են, որ Մարտակերտ քաղաքին հարակից նռան այգում Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարի կրակոցից մահացու վիրավորում է ստացել Մարտակերտ քաղաքի 1966 թվականին ծնված Արամ Տեփնանցը»,- ասաց նա:

Դեպքի վայրում այս պահին աշխատում են քննիչները: Տեղեկատվությունը փոխանցվել է ռուս խաղաղաղապահներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել