Հայաստանի պատվաստված քաղաքացիները առանց թեստի պատասխանի կկարողանան այցելել Մալթա |armenpress.am|
17:11 - 19 հոկտեմբերի, 2021

Հայաստանի պատվաստված քաղաքացիները առանց թեստի պատասխանի կկարողանան այցելել Մալթա |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանի՝ պատվաստված քաղաքացիներին թույլատրվել է այցելել Մալթա՝ Covid-19-ի դեմ պատվաստման հավաստագիր ներկայացնելու պահանջով:  Ինչպես հայտնում է Schengenvisainfo-ն՝ Մալթան որոշել է ճանաչել 4 երկրի՝ Հայաստանի, Իրաքի, Հարավային Կորեայի և Մոլդովայի կողմից տրամադրված պատվաստման վկայագրերը:

Հոկտեմբերի 15 –ին Մալթայի իշխանությունները հայտարարել են, որ երկիրը որոշել է այս չորս երկրի կողմից տրված վկայականները ճանաչել՝ որպես վիրուսի նկատմամբ անձեռնմխելիության վավեր ապացույց: Համաձայն Մալթայի պաշտոնական ճանապարհորդական պորտալի ՝ VisitMalta- ի արված հայտարարության՝ 4 երկրի քաղաքացիներին այժմ թույլատրվում է մուտք գործել Մալթա՝ պայմանով, որ նրանց պատվաստման վկայականները պետք է  համապատասխանեն երկրի իշխանությունների կողմից սահմանված պահանջներին:

Որպեսզի Մալթայում պատվաստման վկայականը ճանաչվի, անձը պետք է պատվաստված լինի Դեղերի եվրոպական գործակալության կողմից հաստատված պատվաստանյութերից մեկով  և ստացած լինի անհրաժեշտ բոլոր չափաբաժինները: Այսպիսով` կթույլատրվի Հայաստանի, Իրաքի, Հարավային Կորեայի և Մոլդովայի այն քաղաքացիների մուտքը Մալթա, որոնք պատվաստվել են AstraZeneca, Moderna, Johnson & Johnson և Pfizer/BioNTech պատվաստանյութերով:  Ընդ որում` պատվաստանյութի վերջին դոզան ստանալու օրվանից պետք է անցած լինի առնվազն 14 օր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել