Լավրովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ կքննարկի Արցախին հումանիտար օգնություն ցուցաբերելու հարցերը. Զախարովա |1lurer.am|
17:15 - 21 հոկտեմբերի, 2021

Լավրովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ կքննարկի Արցախին հումանիտար օգնություն ցուցաբերելու հարցերը. Զախարովա |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ կքննարկի Արցախին հումանիտար օգնություն ցուցաբերելու հարցերը:

«Հոկտեմբերի 22-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպում կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ, ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչության ղեկավար Մարտին Գրիֆիտսի հետ: Նախատեսվում է քննարկել ՄԱԿ-ի գծով մարդասիրական օգնության տրամադրման հարցերը Սիրիայում, Աֆղանստանում, Եմենում, Եթովպիայում, Ուկրաինայում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում»,- ասել է Զախարովան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել