1lurer.am: 2022 թվականին 24 համայնքում կանցկացվեն ընտրություններ: Այդ աշխատանքներն իրականացնելու համար կձևավորվի մոտ 300 տեղամաս: Այս մասին ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Գալիք տարվա ֆինանսական հատկացումները կլինեն հիմնականում երեք ուղղությամբ՝ ապարատի պահպանման ծախսեր, տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների ուսուցում և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
Նշվել է, որ ապարատի պահպանման ծախսերը նախորդ տարվա համեմատ փոփոխություն չեն կրել:
Ընտրական օրենսգրքում փոփոխությամբ պայմանավորված՝ նախատեսվում են ծրագրային նոր լուծումներ՝ նոր մոտեցմամբ:
comment.count (0)