Սյունիքում բազմաթիվ ճանապարհներ ենք կառուցում և շարունակելու ենք կառուցել. Սանոսյան |armenpress.am|
14:08 - 12 նոյեմբերի, 2021

Սյունիքում բազմաթիվ ճանապարհներ ենք կառուցում և շարունակելու ենք կառուցել. Սանոսյան |armenpress.am|

armenpress.am: Պետությունը Սյունիքում հիմա կառուցում և շարունակելու է կառուցել բազմաթիվ ճանապարհներ՝ այդ թվում կարևոր ռազմավարական նշանակության ճանապարհներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում վստահեցրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

«Մենք Սյունիքում բազմաթիվ ճանապարհներ ենք կառուցում հիմա և շարունակելու ենք կառուցել՝ սկսած կարևոր ռազմավարական ճանապարհներից, սկսած Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան և այլ հատվածներից մինչև դաշտամիջյան ճանապարհներ»,-ասաց Սանոսյանը:

Պետությունը միայն հաջորդ տարի 500 կմ դաշտամիջյան ճանապարհ է պլանավորում նախագծել կամ դրա մի մասը կառուցել: Կան միջհամայնքային ճանապարհներ, հանրապետական նշանակության ճանապարհներ: «Բազմաթիվ ծրագրեր կան, որոնց մի մասը նախատեսված չէր, մի մասը նախատեսված էր, մի մասի հետ կապված հընթացս խնդիրներ են առաջանում, պլանավորում ենք անել: Պրոցես է, անում ենք»,-ասաց նախարարը:

«Հիմա Որոտան, Բարձրավան, Շուռնուխ բոլոր այդ համայնքների ուղղությամբ շինարարներն աշխատում են, ճանապարհները հնարավորինս բարեկարգվում են: Խոսքը այլ ճանապարհների մասին է: Նշված բոլոր համայնքները հիմա էլ կապ ունեն, տրանսպորտ կա, շարժ կա»,-ասաց նախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել