ՌԴ և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել
20:18 - 16 նոյեմբերի, 2021

ՌԴ և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել

ՌԴ և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն և Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հեռախոսազրույց են ունեցել՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի ֆոնին։ Այս մասին հայտնում են Ադրբեջանի ՊՆ-ից։

«Հեռախոսազրույցի ընթացքում Հասանովը ասել է, որ Հայաստանի կողմից երկու երկրների պետական   սահմանին իրականացված սադրանքները վճռականորեն կանխվել են»,- նշված է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ։

Նաև ասվում է, որ Սերգեյ Շոյգուն պատրաստակամություն է հայտնել ջանքեր գործադրել ռազմական գործողությունները դադարեցնելու և իրավիճակը կայունացնելու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել