Ռուսաստանի, Չինաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները տեսակապի միջոցով կհանդիպեն նոյեմբերի 26-ին |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի, Չինաստանի և Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի, Վան Իի և Սուբրամանյամ Ջայշանկարի հանդիպումը կկայանա նոյեմբերի 26-ին տեսակապի միջոցով: Այս մասին հայտնել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը։

Դիվանագետի խոսքով՝ հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն կորոնավիրուսի դեմ պայքարը, ինչպես նաև կարծիքներ կփոխանակեն գլոբալ և տարածաշրջանային հրատապ հարցերի վերաբերյալ:

Լիցզյանը նշել է, որ սպասվող հանդիպմանը Չինաստանը հույս ունի ընդլայնել հաղորդակցությունը, ամրապնդել փոխվստահությունը, հասնել համաձայնության Ռուսաստանի և Հնդկաստանի հետ, ինչպես նաև դրական ազդակներ հղել աշխարհին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով