Ռուսաստանում «օմիկրոն» ենթատեսակը դեռ չի հայտնաբերվել․ «Ռոսպոտրեբնադզորը» հերքում է տարածվող լուրերը
20:49 - 28 նոյեմբերի, 2021

Ռուսաստանում «օմիկրոն» ենթատեսակը դեռ չի հայտնաբերվել․ «Ռոսպոտրեբնադզորը» հերքում է տարածվող լուրերը

«Ռոսպոտրեբնադզորի տվյալներով նոյեմբերի 28-ի դրությամբ Ռուսաստանում կորոնավիրուսի «Օմիկրոն» ենթատեսակով վարակման ոչ մի դեպք, այդ թվում՝ արտերկրից վերադարձածների մոտ չի գրանցվել: Տեղեկությունը փոխանցում է «Ռիա նովոստի»-ն։

«Եգիպտոսի հետ կանոնավոր և չարտերային թռիչքներն իրականացվում են պլանային կարգով, զբոսաշրջիկները անհանգստանալու պատճառ չունեն»,- ասել է ՌԴ տուրօպերատորների ասոցիացիայի (ATOR) գործադիր տնօրեն Մայա Լոմիձեն։

Ավելի վաղ ռուս պաշտոնյա Վլադիմիր Կրուգլին հայտնել էր, որ Ռուսաստանում կորոնավիրուսի նոր հայտնաբերված «Օմիկրոն» ենթատեսակով վարակման դեպքեր են գրանցվել։ 

Նշենք, որ երեկ՝ նոյեմբերի 27-ին, ԱՀԿ-ն հայտնել է կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նոր ենթատեսակի՝ «Օմիկրոնի» մասին («B.1.1.529»)՝ սահմանելով այն որպես անհանգստություն առաջացնող: «B.1.1.529» վիրուսը մի շարք մուտացիաների արդյունքում կարող է ազդել օրգանիզմում սպիտակուցի պարունակության վրա, իսկ նման փոփոխությամբ ներկայիս պատվաստանյութերը կարող են այդքան էլ արդյունավետ չլինել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել