Եղիշե Կիրակոսյանը ներկայացրել է գերիների և գերեվարված անձանց հարցերով միջազգային իրավական պրոցեսները |1lurer.am|

1lurer.am:  ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Ազգային ժողովի ամբիոնից խոսել է գերիների, գերեվարված անձանց, անհետ կորածների հարցերով միջազգային իրավական պրոցեսների մասին: 

«Գերիների, գերեվարված անձանց, անհետ կորածների հարցերով մի շարք պրոցեսներ ունենք, որոնք ընթանում են նախ Եվրոպական դատարանում: Այնտեղ պատերազմի ընթացքից սկսած մինչև այսօր էլ վերջին դեպքերի հետ կապված ներկայացրել էինք միջանկյալ միջոցներ կիրառելու մասին բազմաթիվ դիմումներ, որոնք վերաբերում են գերեվարված անձանց իրավունքների երաշխավորմանը:

Այս գործընթացներով, ցավոք սրտի, ադրբեջանական կողմի վարքագիծը կանխատեսելի հակասում է դատարանի կողմից կայացված որոշումներին, որովհետև նրանք հետևողականորեն խախտում են ժամկետներ, տրամադրում են քիչ տեղեկատվություն: Բայց կա նաև ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ընթացող պրոցեսը, որի հետ կապված ունենք լրացուցիչ որոշում»,- ասաց Կիրակոսյանը: 

Նրա խոսքով՝ միջազգային իրավական տարբեր մեխանիզմներն օգտագործելով պետք է ավելացվի ճնշումը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով