armenpress.am: Երևանու ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներ Գրիգոր Երիցյանը և Գայանե Վարդանյանը դիմում են ներկայացրել ավագանու անդամից իրենց լիազորությունները դադարեցնելու մասին։
Այս մասին ավագանու արտահերթ նիստի հայտնեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
Արտահերթ նիստի օրակարգում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու և գործող առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը առաջադրելու հարցերը,որը նախաձեռնել էր «Իմ քայլը» խմբակցությունը։ Նախաձեռնությանը միացել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը։
Ավագանիները գաղտնի քվեարկությամբ որոշելու են քաղաքապետին անվստահություն հայտնելու և նոր քաղաքապետ ընտրելու հարցը։
comment.count (0)