Ընտանիքի անապահովության միավորը 2022 թ.ին կմնա անփոփոխ՝ 28.00
18:55 - 30 դեկտեմբերի, 2021

Ընտանիքի անապահովության միավորը 2022 թ.ին կմնա անփոփոխ՝ 28.00

Կառավարության որոշմամբ սահմանվել են ընտանեկան նպաuտի, սոցիալական նպաստի, հրատապ oգնությունների նշանակման և վճարման գործընթացը 2022 թվականին կազմակերպելու իրականացնելու համար անհրաժեշտ հիմնական ցուցանիշները:

Ըստ այդմ՝ առաջարկվում է անապահովության միավորը 2022 թ. սահմանել 2021 թ. համար սահմանված չափով՝ 28.00: Միաժամանակ առաջարկվում է հաստատել ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն, ըստ միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների, հաշվի առնելով ՀՀ 2022 թ. պետբյուջեով նախատեսված միջոցները: Նշված չափերը հաշվարկվել են 2021թ․հունվար-հոկտեմբեր փաստացի տվյալների հիման վրա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել