Կառավարությունը պատվիրակություն կգործուղի Ռուսաստան
20:56 - 05 հունվարի, 2022

Կառավարությունը պատվիրակություն կգործուղի Ռուսաստան

ՀՀ կառավարությունը հունվարի 24-28-ը պատվիրակություն կգործուղի Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկ քաղաք՝ հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստին մասնակցելու նպատակով: Այդ մասին նշված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2022 թ. հունվարի 5-ի 13 – Ա որոշման մեջ, որը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:

Պատվիրակության կազմում կլինեն ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի նախագահ Կարեն Բրուտյանը, ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության պետի պարտականությունները ժամանակավոր կատարող-միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի քարտուղար Սերգեյ Աբրահամյանը, ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ Գարիկ Մովսեսյանը, ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետի սպառազինության գծով տեղակալ Դավիթ Հարությունյանը և ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության միջազգային ռազմատեխնիկական համագործակցության վարչության մասնագետ Լիլիթ Հարությունյանը, ՀՀ ԱԳՆ Եվրասիական տարածաշրջանի վարչության պետ-միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի նախագահի տեղակալ Դավիթ Վիրաբյանը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրասիական տարածաշրջանի վարչության հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության բաժնի պետ Աստղիկ Բալդրյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արտյոմ Ղևոնդյանը և ԲՏԱ նախարարի խորհրդական Ռոբերտ Սարգսյանը, ինչպես նաև վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի ռազմական անվտանգության վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի պետ Արմեն Աբրահամյանը:

Պաշտպանության նախարարին հանձնարարված է գործուղումից վերադառնալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում ապահովել պատվիրակության՝ ՌԴ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը վարչապետի աշխատակազմ և արտգործնախարարություն ներկայացնելը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել