1lurer.am: Ղազախստանում իրավիճակը կայունացել է՝ հայտնել են Ազգային անվտանգության կոմիտեի մամուլի ծառայությունից։
«Ահաբեկչության դեմ պայքարի արդյունքում չեզոքացվել են ահաբեկչական սպառնալիքների կենտրոնները։ Վերականգնվել է հսկողությունը ահաբեկիչների գրաված բոլոր վարչական օբյեկտների նկատմամբ Ալմաթի, Կիզիլորդա, Տալդիկորգան և Տարազ քաղաքներում»,-ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ Հայտնում է ria.ru-ն։
Բացի դրանից՝ շարունակվում են վայրերը զինված անձանցից և անկարգությունների մասնակիցներից մաքրելու աշխատանքները, ձերբակալվածների թիվը հասել է մոտ 8 հազարի:
Անկարգությունների ժամանակ զոհերի մասին որոշակի տեղեկություն չի ներկայացվում: Ղազախստանի ներքին գործերի նախարարությունը նշում է 19 ուժայինի մահվան մասին: ՄԱԿ-ը հայտնում է, որ ցույցերի ժամանակ վիրավորվել է մոտ հազար մարդ:
comment.count (0)