ԲԴԽ որոշումը կանխատեսելի չէր, ուրախ եմ, որ այսպիսի որոշում կայացվեց, ցանկությունս է, որ ԱՆ-ն, վարույթներ հարուցելիս, այսուհետ շեշտը հիմնավորվածության վրա դնի. դատավոր Նախշքարյան |tert.am|
17:16 - 10 հունվարի, 2022

ԲԴԽ որոշումը կանխատեսելի չէր, ուրախ եմ, որ այսպիսի որոշում կայացվեց, ցանկությունս է, որ ԱՆ-ն, վարույթներ հարուցելիս, այսուհետ շեշտը հիմնավորվածության վրա դնի. դատավոր Նախշքարյան |tert.am|

tert.am: ԲԴԽ որոշումը ինձ համար կանխատեսելի չէր, բոլոր դեպքերում ես պատրաստ էի ամեն արդյունքի, կարող էր բավարարվել, կարող էր մերժվել, շատ լավ է, որ այսպիսի որոշում կայացվեց և կայացվեց միաձայն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԲԴԽ որոշմանը, ասաց դատավոր Զարուհի Նախշքարյանը։

«Իմ ցանկությունն է, որ այսուհետ Արդարադատության նախարարությունը կարգապահական վարույթներ հարուցելիս մեծ ջանքեր գործադրի հիմնավորվածության տեսանկյունից։ Շեշտը դնի ոչ թե քանակության, այլ հիմնավորվածության վրա։ Չի կարող ինքնանպատակ լինել իրեն դուր չեկող անձնաց համակարգից հեռացնելը»։

Նախշքարյանը հույս հայտնեց, որ դատական իշխանության ներկայացուցիչները և իր գործընկերները, տեսնելով այս վարույթը, կլցվեն համոզմունքով, չեն հիասթափվի և կշարունակեն անկախ գործել։

Անդրադառնալով առաջիկայում կայանալիք Դատավորների ընդհանուր ժողովին, դատավորը ընդգծեց.

Դատավորների ընդհանուր ժողովը կայանալու է Ակադեմիայի խորհրդի երկու անդամների ընտրության օրակարգով, որից հետո տեղի կունենա միության ժողով, որում կքննարկվի միության նախագահի և երկու տեղակալների հարցերը։ Արդեն հայտարարել եմ, որ աջակցելու եմ Ալեքսանդր Ազարյանի թեկնածությունը»։

Գլխավոր նկարը՝ tert.am-ի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել