«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է նվազագույն աշխատավարձը դարձնել 100 հազար դրամ |armenpress.am|
16:08 - 11 հունվարի, 2022

«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է նվազագույն աշխատավարձը դարձնել 100 հազար դրամ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկվում է Հայաստանում նվազագույն ամսական աշխատավարձը դարձնել 100 հազար դրամ:

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծով խմբակցությունը մասնավորապես առաջարկում է 68 հազար դրամի փոխարեն ամսական նվազագույն աշխատավարձը սահմանել 100 հազար դրամ:

Ընդ որում ընդդիմադիր խմբակցությունն առաջարկում է, որ այդ փոփոխությունն ուժի մեջ մտնի 2022 թվականի հուլիսի 1-ից:

Նախագծի հիմնավորումներով նշվում է, որ առաջարկի հիմքում դրված են մի շարք սոցիալ-տնտեսական հիմնավորումներ, մասնավորապես նկատի ունենալով Ազգային վիճակագրական կոմիտեի կողմից՝  ըստ Առողջապահության նախարարության կողմից մշակված սննդամթերքի կազմի, կառուցվածքի և էներգետիկայի հաշվարկված նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին և աղքատության մակարդակին վերաբերող տվյալները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել