ՀՀ և Թուրքիայի ներկայացուցիչները պատրաստակամ են երկխոսության մեջ մտնել կառուցողական, ոչ քաղաքականացված ձևով․ՌԴ ԱԳՆ  |tert.am|
19:05 - 14 հունվարի, 2022

ՀՀ և Թուրքիայի ներկայացուցիչները պատրաստակամ են երկխոսության մեջ մտնել կառուցողական, ոչ քաղաքականացված ձևով․ՌԴ ԱԳՆ |tert.am|

tert.am: Թուրքիայի հետ երկխոսություն սկսելու հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը և նրա թուրք գործընկեր Սերդար Քըլըչը ուրբաթ Մոսկվայում կայացած բանակցություններից հետո պայմանավորվել են երկխոսություն վարել կառուցողական և ապաքաղաքականացված ձևով՝ ընդհանուր եզրեր գտնելու համար։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը:

«Կողմերը դրսևորել են իրենց պատրաստակամությունը երկխոսության մեջ մտնել կառուցողական, ոչ քաղաքականացված ձևով, բաց ոգով և կենտրոնանալով գործնական արդյունքների վրա՝ «փոքր քայլերով» հեշտից շարժվելով դեպի բարդը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ընդհանուր հատման կետերի որոնումները, որոնք կաշխատեն ի շահ երկու երկրների ժողովուրդների՝ ի շահ տարածաշրջանի կայունության և տնտեսական բարգավաճման», - ասված է գերատեսչության հայտարարությունում։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել