ԿԳՄՍ փոխնախարարը Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան թատրոնում անդրադարձել է հիմնանորոգման ընթացքում թատրոնի բնականոն գործունեության ապահովմանը | 1lurer.am

ԿԳՄՍ փոխնախարարը Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան թատրոնում անդրադարձել է հիմնանորոգման ընթացքում թատրոնի բնականոն գործունեության ապահովմանը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանն այցելել է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն։ Այդ մասին տեղեկացնում են նախարարությունից։

Այցի ընթացքում թատրոնի ղեկավարության, ստեղծագործական և վարչական կազմի հետ քննարկվել են թատրոնի հիմնանորոգման մեկնարկին վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել նաև հիմնանորոգման ընթացքում թատրոնի բնականոն գործունեության ապահովմանը։ Մասնավորապես` քննարկվել են շինարարական աշխատանքների ընթացքում ստեղծագործական գործընթացն այլ վայրում կազմակերպելու, դրա շարունակականությունն ապահովելու, ինչպես նաև հյուրախաղերի անցկացման հնարավորությունները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն