ՆԱՏՕ-ն աջակցում է Երևանի և Անկարայի հարաբերությունների կարգավորմանը. Կոլոմինա |1lurer.am|
11:35 - 15 հունվարի, 2022

ՆԱՏՕ-ն աջակցում է Երևանի և Անկարայի հարաբերությունների կարգավորմանը. Կոլոմինա |1lurer.am|

1lurer.am: ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների հանդիպումը Մոսկվայում: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան:

«ՆԱՏՕ-ն աջակցում է Երևանի և Անկարայի հարաբերությունների կարգավորմանը, ինչը կօգնի տարածաշրջանում կայունություն ապահովմանը: Մենք խրախուսում ենք Հայաստանի և Թուրքիայի հետագա ջանքերի գործադրումը»,- նշել է Կոլոմինան:

Հունվարի 14-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի և ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել