Պետական դավաճանության մեջ մեղադրվող Ուկրաինայի նախկին նախագահ Պորոշենկոն վերադարձել է հայրենիք |azatutyun.am|
13:03 - 17 հունվարի, 2022

Պետական դավաճանության մեջ մեղադրվող Ուկրաինայի նախկին նախագահ Պորոշենկոն վերադարձել է հայրենիք |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն արդեն հայրենիքում է, որտեղ նրա դեմ քրեական գործ է հարուցվել։ Ինքնաթիռը, որում եղել է նախկին նախագահ, այժմ ընդդիմադիր քաղաքական գործիչը, վայրէջք է կատարել Կիևի «Ժուլյանի» օդանավակայանում, ինչպես նախատեսված էր:

Օդանավակայանում հավաքվել էին նախկին նախագահի հարյուրավոր կողմնակիցներ։

Սահմանային հսկիչ անցակետում Պորոշենկոյից մի քանի րոպեով վերցրել են անձնագիրը, սակայն բողոքի գործողություններից հետո վերադարձրել են, և նախկին նախագահին ուղեկցող խմբի հետ միասին թույլ են տվել անցնել սահմանը։

Պորոշենկոն ասել է, որ իշխանությունները փորձել են պատրվակ հորինել՝ թույլ չտալու իր մուտքն Ուկրաինա, սակայն դա նրանց չի հաջողվել։

Պետրո Պորոշենկոյին Ամանորից առաջ հայրենիքում հեռակա մեղադրել են դավաճանության և ահաբեկչության ֆինանսավորման մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել