Ռուբինյանը կոշտ արձագանքեց Թուրքիայի ազդեցության գործակալ լինելու մեղադրանքներին

 |armenpress.am|
13:24 - 17 հունվարի, 2022

Ռուբինյանը կոշտ արձագանքեց Թուրքիայի ազդեցության գործակալ լինելու մեղադրանքներին |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը լիովին անհիմն է համարում իր՝ Թուրքիայի ազդեցության գործակալ լինելու մեղադրանքները։

«Նկատած կլինեք, որ ես բավականին համբերատար մարդ եմ, գուցե, նաև բարեհամբույր, բայց ես ճի՞շտ լսեցի, որ այս դահլիճում որևէ մեկը ինձ մեղադրեց Թուրքիայի ազդեցության գործակալ լինելու մեջ։ Ուրեմն լսեք ինձ, տիկին Խամոյան, («Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյան- խմբ․) և ձեր ամբողջ խմբակցություն, այստեղ որևէ մեկը կա՞, որ կարող է կանգնել ու իմ դիմաց ասել, որ ես ազդեցության գործակալ եմ։ Այդպիսի մարդ այստեղ չկա և չի կարող լինել։ Ինչո՞ւ, որովհետև նախ դա լիապես անհիմն պնդում է, և երկրորդը՝ ի պատասխան դրա ես կարող եմ մոռանալ իմ համբերատար և բարեհամբույր լինելը»,- Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց Ռուբինյանը։

Ռուբինյանը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին և խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին հորդորեց կարգի բերել իրենց խմբակցության պատգամավորներին։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ դիմելով ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին, ասաց

«Պարո՛ն Ռուբինյան, չհամարձակվե՛ք սպառնալ մեզ, չհամարձակվե՛ք սպառնալ այն ընդդիմությանը, որը հարցադրումներ է հնչեցնում, այն էլ՝ շատ կիրթ, կառուցողական ու հստակ ձևակերպումներով։ 

«Ձեր քաղաքական ղեկավարն էր ասում՝ մեզ հիմա ամուր նյարդեր ենք պետք, առջևում բարդ բանակցություիններ են։ Սրա՞նք են Ձեր ամուր նյարդերը, այս նյարդերո՞վ եք գնում թուրք ներկայացուցչի հետ հանդիպումների»,-նշեց Ագնեսա Խամոյանը։

 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել