Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 688 նոր դեպք. մահվան դեպք չի գրանցվել
11:18 - 24 հունվարի, 2022

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 688 նոր դեպք. մահվան դեպք չի գրանցվել

Հայաստանում հունվարի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 352 հազար 399 դեպք, որից 334 հազար 394-ը`առողջացած, 8028-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8454 բուժառու:

Մեկ օրում կատարվել է 4612 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 688 նոր դեպք, առողջացել է 176 քաղաքացի, մահվան դեպք չի արձանագրվել:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 679 հազար 525-ի:

Հայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջապես պատվաստվել է 819 841 մարդ:

Ընդհանուր առմամբ արվել է 1 միլիոն 825 հազար 382 պատվաստում:

Համաձայն նախարարության հրապարակած տվյալների՝ պատվաստման առաջին դեղաչափը ստացել է 999 հազար 891 մարդ (խմբ. առաջին դեղաչափ ստացածների թվում ներառված են նաև ամբողջապես պատվաստված անձինք):

Կորոնավիրուսի դեմ պատվաստման երրորդ խթանիչ դեղաչափը ստացել է 5650 մարդ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել