Ուկրաինան բաց է բանակցությունների համար՝ դադարեցնելու Ռուսաստանի զինված ագրեսիան։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Ուկրաինաի Արտաքին գործորի նախարարության խոսնակ Օլեգ Նիկոլենկոն։
«Միաժամանակ ԱԳՆ-ն չի հաստատում, որ բանակցություններում ուկրաինական պատվիրակությունը կգլխավորի փոխնախարար Նիկոլայ Տոչիցկին, և չի հաստատում, որ դրանք կանցկացվեն Գոմելում»,- գրել է նա։
Նշենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական, ռուս-ուկրաինական դեռևս չմեկնարկած բանակցությունների պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարել էր, թե Ուկրաինան համաձայնել է բանակցությունների անցկացմանը Գոմելում։
Այնուհետև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Բելառուսի իր գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ զրույցում պայմանավորվել են, որ ուկրաինական պատվիրակությունը առանց նախապայմանների կհանդիպի ռուսական պատվիրակության հետ ուկրաինաբելառուսական սահմանին՝ Պրիպյատ գետի մերձակայքում։
comment.count (0)