1lurer.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքի երկրների արտգործնախարարները ուրբաթ Բրյուսելում կայանալիք հանդիպմանը կքննարկեն Ուկրաինայի հակամարտության «երկարաժամկետ հետևանքները», հայտնում է РИА Новости-ն։
«ՆԱՏՕ-ի արտգործնախարարները կհանդիպեն՝ համակարգելու և արձագանքելու Ռուսաստանի ներխուժմանը Ուկրաինա և քննարկելու դրա երկարաժամկետ հետևանքները»,- ասել է նա հանդիպումից առաջ։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մեկ անգամ ևս հաստատել է, որ դաշինքն Ուկրաինայի հակամարտության կողմ չէ։ «ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության կողմ չէ և չի փնտրում պատերազմ Ռուսաստանի դեմ, բայց կավելացնի իր ներկայությունը Ռուսաստանի Դաշնության սահմաններին»,-ասել է Ստոլտենբերգը։
Նման դիրքորոշում է հայտնել նաև ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը: «ՆԱՏՕ-ն հակամարտություն չի փնտրում, բայց եթե դա սկսվի, դաշինքը կպաշտպանի իր տարածքի յուրաքանչյուր թիզը»,- ասել է նա:
comment.count (0)