Ադրբեջանական ավիաընկերությունները դադարեցնում են չվերթները Ռուսաստան |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի ավիաընկերությունները՝ AZAL-ը («Ադրբեջանական ավիագծեր») և Buta Airways-ը մարտի 6-ից դադարեցնում են բոլոր չվերթները Ռուսաստան: Այդ մասին այսօր հաղորդել է ազգային փոխադրող AZAL-ի մամլո վարչությունը:

«Մարտի 6-ից սկսած ռուսաստանյան ավիաընկերությունները Росавиация-ի (օդային տրանսպորտի դաշնային գործակալություն) ցուցումով անորոշ ժամանակով դադարեցնում են չվերթները դեպի Ադրբեջան: Իրավիճակը պայմանավորվում է վերջին իրադարձությունների, միջազգային ավիաշուկայում պատժամիջոցների և ապահովագրման վրա դրանց ազդեցությամբ»,- ասվում է հաղորդագրությունում:

«Դրանից ելնելով AZAL և Buta Airways ավիաընկերությունները մարտի 6-ի տեղական ժամանակով առավոտյան ժամը 8-ից դադարեցնում են բոլոր չվերթները Ռուսաստանի Դաշնություն»,- ասված է հաղորդագրությունում:

 

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև