Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնում է, որ խափանել է Կրեմլի պլանները Ուկրաինայի արևմուտքում նոր «ժողովրդական հանրապետությունների» ձևավորման մասով»։
«Ուկրաինայի Դաշնային Հանրապետությունը» պետք է ներառեր հետևյալ մարզերը.
▪️ Իվանո-Ֆրանկովսկի մարզը,
▪️ Անդրկարպատյան մարզը,
▪️ Լվովի մարզը
▪️ Տերնոպոլի մարզը
▪️ Չեռնովցիի մարզը
Ըստ հաղորդագրության՝ Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը Իվանո-Ֆրանկովսկի մարզում ձերբակալել է ցանցի կազմակերպչին և առանցքային դեմքերին։
«Զինված անջատողականները պետք է ոչնչացնեին հիմնական ուժայիններին և իշխանության ներկայացուցիչներին։
Դրանից հետո նախատեսվում էր գրավել վարչական շենքերը և այսպես կոչված «ԼԺՀ/ԴԺՀ»-ի մոդելով «ժողովրդական հանրապետություններ» հռչակել, ապա միավորվել Ռուսաստանի կողմից վերահսկվող նոր պետության մեջ»,- ասված է հաղորդագրության մեջ։
comment.count (0)