ՌԴ ՊՆ-ն հաղորդել է Ուկրաինայում ԱՄՆ ֆինանսավորմամբ ռազմակենսաբանական ծրագրի իրականացման մասին

Ռուսաստանի Զինված ուժերը փաստեր են բացահայտել Ուկրաինայում իրականացվող ռազմակենսաբանական ծրագրի իրականացման մասին, որը ֆինանսավորում է ԱՄՆ-ն, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովի հայտարարությունն այսօր լրագրողների հետ հանդպմանը։

«Հատուկ ռազմական գործողության իրականացման ընթացքում փաստեր են բացահայտվել, որ Կիևի ռեժիմը մաքրում է Ուկրաինայում ԱՄՆ պաշտպանության նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող ռազմակենսաբանական ծրագրի հետքերը», – ասել է նա։

Գեներալի խոսքով՝ ուկրաինական կենսալաբորատորիաների աշխատակիցներից տեղեկություններ են ստացվել փետրվարի 24-ին առանձնապես վտանգավոր պաթոգենների հրատապ ոչնչացման մասին։ Խոսքը գնում է ժանտախտի, սիբիրյան խոցի, տուլյարեմիայի, խոլերայի և այլ մահաբեր հիվանդությունների հարուցիչների մասին։

Կոնաշենկովը նշել է, որ ուկրաինական կենսալաբորատորիաները կենսաբանական զենքի բաղադրիչներ են մշակել Ռուսաստանի տարածքի անմիջական հարևանությամբ։

«Ստացված փաստաթղթերը հաստատում են, որ Ռուսաստանի տարածքի անմիջական հարևանությամբ ուկրաինական կենսալաբորատորիաներում իրականացվել է կենսաբանական զենքի բաղադրիչների մշակում», – ասել է նա։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով