Ռուսաստանում Իռլանդիայի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ, նրան վճռական բողոք է հղվել Դուբլինում ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության տարածքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։
ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է Դուբլինում դիվանագիտական առաքելության անվտանգության համար պատասխանատու մարմինների անգործության անթույլատրելիությունը։
Ռուսաստանը Իռլանդիայից պահանջել է պաշտոնապես ներողություն խնդրել միջադեպի համար և փոխհատուցել վնասը։
Հիշեցնենք՝ երեկ անհայտ անձը բեռնատարով բախվել էր Իռլանդիայում ՌԴ դեսպանատան դարպասներին։ ՌԴ դեսպանությունից հայտնել էին, որ «Իռլանդիայի ոստիկանները անգործության են մատնված եղել, երբ այդ բեռնատարը պոկել է Դուբլինում ռուսական դիվանագիտական ներկայացուցչության դարպասները»:
comment.count (0)