Առաջիկայում ՌԴ ՊՆ-ն կհրապարակի Ուկրաինայի տարածքում ԱՄՆ գաղտնի ռազմակենսաբանական գործունեության վերաբերյալ փաստաթղթերի հերթական փաթեթը․ Կոնաշենկով
13:33 - 10 մարտի, 2022

Առաջիկայում ՌԴ ՊՆ-ն կհրապարակի Ուկրաինայի տարածքում ԱՄՆ գաղտնի ռազմակենսաբանական գործունեության վերաբերյալ փաստաթղթերի հերթական փաթեթը․ Կոնաշենկով

Ռուս զինվորականները ուկրաինական կենսալաբորատորիաների փաստաթղթերի ապացույցներ են գտել, որ Պենտագոնը ֆինանսավորել է մահացու պաթոգենների գաղտնի տարածման մեխանիզմի ստեղծման հետազոտությունը։ Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իվան Կոնաշենկովը, հաղորդում է «TACC»-ը։

Փաստաթղթերի համաձայն՝ ամերիկյան կողմը նախատեսում էր 2022 թվականին Ուկրաինայում աշխատանքներ իրականացնել թռչունների, չղջիկների և սողունների պաթոգենների վրա՝ հետագայում անցում կատարելով խոզերի՝ աֆրիկյան ժանտախտով և սիբիրախտով վարակվելու հնարավորության ուսումնասիրությանը։

Կոնաշենկովի խոսքով առաջիկայում ՌԴ ՊՆ-ն կհրապարակի Ուկրաինայի տարածքում ԱՄՆ գաղտնի ռազմակենսաբանական գործունեության վերաբերյալ փաստաթղթերի հերթական փաթեթը և կներկայացնի դրանց փորձաքննության արդյունքները։

Հիշեցնենք, որ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսաքին հայտարարել է, որ ԱՄՆ-ն ամբողջությամբ կատարում է իր պարտավորությունները «Քիմիական զենքի» կոնվենցիայի և «Կենսաբանական զենքի» կոնվենցիայի շրջանակներում, որևէ վայրում չի մշակում կամ չի տիրապետում կենսաբանական զենքի։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել