Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը կոչ է արել փակելու Ուկրաինայի երկինքն այն բանից հետո, երբ այս գիշեր ռուսական զորքերը հրթիռակոծել են Յավորովի ռազմական պոլիգոնը, որը Լեհաստանի սահմանից ընդամենը մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա է։
«Ռուսական զորքերը գրոհել են Լվովի մերձակայքում գտնվող Խաղաղապահության և անվտանգության միջազգային կենտրոնը։ Այստեղ աշխատում են օտարերկրյա հրահանգիչներ։ Տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են։
Սա նոր ահաբեկչական գրոհ է՝ ԵՄ-ՆԱՏՕ-ի սահմանների մերձակայքում խաղաղության և անվտանգության դեմ։ Պետք է միջոցներ ձեռնարկել՝ սա կանգնեցնելու։ Փակե՛ք երկինքը»,- Թվիթերում այսօր գրել է Ռեզնիկովը։
Նորա Վանյան
comment.count (0)