«Աերոֆլոտ»-ը կվերսկսի Հայաստան թռիչքները

 |armenpress.am|
14:21 - 15 մարտի, 2022

«Աերոֆլոտ»-ը կվերսկսի Հայաստան թռիչքները |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանյան «Աերոֆլոտ» խոշորագույն ավիաընկերությունը մարտի 22-ից կվերսկսի Հայաստան թռիչքները SSJ100 հայրենական ինքնաթիռներով: Այդ մասին հաղորդում է փոխադրողը:

«Աերոֆլոտ»-ն սկսում է տոմսերի վաճառքը` Երեւան ամենօրյա կանոնավոր չվերթների համար: «Աերոֆլոտ»-ի չվերթները Հայաստան կվերսկսվեն 2022 թվականի մարտի 22-ից եւ կիրականացվեն Sukhoi Super Jet 100 հայրենական ինքնաթիռներով»,-ասվում է հաղորդագրության մեջ:

«Աերոֆլոտ»-ը մարտի 8-ից դադարեցրել էր արտասահման բոլոր թռիչքները, բացի Մինսկ չվերթներից: Երկուշաբթի օրվանից՝ մարտի 14-ից, փոխադրողը վերսկսել է թռիչքները Բիշքեկ եւ Օշ (Ղրղզստան), իսկ մարտի 21-ից կվերսկսվեն չվերթները Բաքու (Ադրբեջան), հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել