Մոսկվայի Օստանկինսկի շրջանային դատարանը 30 հազար ռուբլով է տուգանել ՌԴ Առաջին ալիքի աշխատակից Մարինա Օվսյաննիկովային, որը «Время» լրատվական ծրագրի ժամանակ տաղավարում էր հայտնվել հակապատերազմական պաստառով։ Այս մասին տեղեկանում ենք meduza.io-ից։
Նա մեղավոր է ճանաչվել չհամաձայնեցված հասարակական ակցիա կազմակերպելու մեջ։ Սակայն խոսքը ոչ թե նրա հակապատերազմական ակցիայի մասին է, այլ տեսաուղերձի, որում նա կոչ էր անում մարդկանց բողոքել պատերազմի դեմ։
Քննություն է իրականացվում նաև Օվսյաննիկովայի կողմից ռուս զինվորականների մասին «գիտակցաբար կեղծ տեղեկությունների հրապարակային տարածման» քրեական հոդվածով։
Ավելի վաղ Մարինա Օվսյաննիկովան ՌԴ Առաջին ալիքի «Время» լրատվական ծրագրի ժամանակ ստուդիա է մտել։ Նրա ձեռքին հակապատերազմյան պաստառ է եղել։
Նշենք, որ Առաջին ալիքի տաղավարի ակցիայից առաջ Օվսյաննիկովան նաև տեսաուղերձ էր հրապարակել՝ ընդդեմ «եղբայրասպան պատերազմի»։
comment.count (0)