Ռուսաստանը կարևոր է համարում, որ Իրանը պատրաստ է շարունակել զարգացնել տնտեսական համագործակցությունը՝ չնայած Արևմուտքի հակառուսական սահմանափակումներին, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը` Իրանի Նավթի նախարարության նախարար Ջավադ Օուջիի հետ հանդիպմանը։
«Մեր հանդիպման նախօրեին Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարների միջև բանակցությունները հաջողությամբ անցկացվեցին: Ռուսական կողմի համար կարևոր է Ռուսաստանի հետ համագործակցությունը զարգացնելու Թեհրանի պատրաստակամությունը՝ չնայած Արևմուտքի հակառուսական սահմանափակումներին»,- ասել է Նովակը։
Իրանը պատրաստ է աջակցել Ռուսաստանին և ավելի ինտենսիվ կերպով զարգացնել համագործակցությունը։ Այս մասին իր հերթին նշել է Իրանի նավթի նախարարը։
«Ռուսաստանը մեր կողքին էր, երբ մենք ենթարկվեցինք պատժամիջոցների, ուստի այսօր մեր պարտքն ենք համարում լինել Ռուսաստանի կողքին այս դժվարին պայմաններում և օգնություն ցուցաբերել»,- ասել է նա։
comment.count (0)