Բուլղարիայի նախկին վարչապետ Բոյկո Բորիսովը կալանավորվել է Եվրամիության միջոցները չարաշահելու կասկածանքով։ Ոստիկանությունը խարդախության ԵՄ աջակցությանն առնչվող 120 դեպքերի հետաքննությունից հետո մի շարք ձերբակալություններ է իրականացրել: Այս մասին գրում է DW-ն։
Հինգշաբթի օրը ոստիկանությունը կալանավորել է Բուլղարիայի նախկին վարչապետ Բոյկո Բորիսովին՝ ոստիկանական գործողության շրջանակներում, որը հետևել է ԵՄ դատախազության հետաքննությանը։
Դատախազները 120 հետաքննություն են սկսել ԵՄ միջոցներին առնչվող հնարավոր հանցագործության վերաբերյալ:
Մեղադրանքները վերաբերում են պետական մրցույթներին, գյուղատնտեսական սուբսիդիաներին, շինարարությանը և կորոնավիրուսի վերականգնման հիմնադրամներին։
Լուսանկարը՝ Xinhua-ի
comment.count (0)