Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Վաշինգտոնը պետք է հրաժարվի Ռուսաստանի հետ հարաբերությունների էսկալացումից և դադարեցնի Ուկրաինային զենքի տրամադրումը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Անշուշտ ճիշտ է բարձրացնել հարցը, թե թե ինչ պետք է արվի հարաբերությունները պահպանելու համա: Նրանք (ԱՄՆ-ն- խմբ․) պարզապես պետք է դադարեցնեն էսկալացիան թե՛ խոսքային մարակարդակով, թե՛ Կիևի ռեժիմին զենք տրամադրելու առումով: Պետք է դադարեցնել Ռուսաստանի դեմ սպառնալիքներ հնչեցնել»,- ասել է նա։
Ռյաբկովը նաև ասել է, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները խզման եզրին են, և դրանց հետագա զարգացման հեռանկարները կախված են նրանից, թե ինչ գիծ կընտրի Վաշինգտոնը։
«Երեկ ԱՄՆ դեսպանին բողոքի նոտա է հանձնվել, որում նշվում է, որ տեղի ունեցողը խզման եզրին է հասցրել [ռուս-ամերիկյան] հարաբերությունները»,- նշել է փոխնախարարը։
Նա հավելել է, որ ԱՄՆ գործողությունները չեն ազդում Ուկրաինայում «ռուսական հատուկ գործողության» նպատակներին հասնելու ուղղությամբ Մոսկվայի վճռականության վրա։
Ռյաբկովի խոսքով՝ Վաշինգտոնի գործողություններն՝ ուղղված Մոսկվայի հետ հարաբերությունների վատթարացմանը, չեն կարող խանգարել Ռուսաստանին հարմարվել իր դեմ սահմանված պատժամիջոցներին։
«Եթե նրանց (ԱՄՆ-ին- խմբ․) հաջողվի ինչ-որ դրական ազդեցություն ունենալ Կիևի վրա (ինչը, ոչ միայն կարծում եմ, այլև վստահ եմ՝ ցավոք, տեղի չի ունենա), ապա, կարծում եմ, կարգավորման (ռուս-ամերիկյան հարաբերությունների- խմբ․) որոշակի հեռանկարներ կլինեն»,- ասել է նա։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ հայտնել էր, որ նախարարություն է կանչվել ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը, և վերջինիս բողոքի նոտա է հանձնվել Ջո Բայդենի կողմից վերջերս արված հայտարարությունների կապակցությամբ։
Հիշեցնենք, որ մարտի 18-ին ԱՄՆ պետքարտւղար Էնթոնի Բլինքենը, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Պուտինի մասին Բայդենի հայտարարություններից հետո ԱՄՆ-ն և ՌԴ-ն երբևէ կարող են նորմալ հարաբերություններ ունենալ, նշել էր․ «Մենք կենտրոնացած ենք պատերազմը կանգնելցնելու վրա: Ես չեմ ուզում գուշակություններ անել ապագայի մասին, բայց այս ագրեսիվ պատերազմի համար, այսպես թե այնպես, պետք է պատասխանատվություն լինի»։
comment.count (0)