ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Անվտանգության քառակողմ երկխոսության երկրներից (անդամներն են ԱՄՆ-ն, Հնդկաստանը, Ավստրալիան և Ճապոնիան- խմբ․) միայն Հնդկաստանն է «որոշակիորեն անկայուն Ուկրաինա ներխուժման ֆոնին Ռուսաստանի դեմ գործելու հարցում»։ Բայդենի խոսքով՝ պատճառն այն է, որ Հնդկաստանը փորձում է հավասարակշռել իր հարաբերությունները Ռուսաստանի և Արևմուտքի հետ: Այս մասին հայտնում է «Reuters»-ը։
Բայդենը նաև նշել է, որ եթե Անվտանգության քառակողմ երկխոսության մյուս երկրները՝ ԱՄՆ-ն, Ճապոնիան և Ավստրալիան, պատժամիջոցներ են կիրառել ռուսական կազմակերպությունների կամ մարդկանց նկատմամբ, Հնդկաստանը պատժամիջոցներ չի կիրառել և անգամ չի դատապարտել Ռուսաստանին՝ ռազմական տեխնիկայի իր ամենամեծ մատակարարին:
comment.count (0)