Ծովագյուղի և Սեմյոնովկայի բնակիչները փակել են Երևան–Սևան մայրուղին. Գնել Սանոսյանի հետ հանդիպում են պահանջում |news.am|
13:43 - 23 մարտի, 2022

Ծովագյուղի և Սեմյոնովկայի բնակիչները փակել են Երևան–Սևան մայրուղին. Գնել Սանոսյանի հետ հանդիպում են պահանջում |news.am|

news.am: Ծովագյուղի և Սեմյոնովկայի բնակիչները երկկողմանի փակել են Երևան– Սևան մայրուղին և հանդիպում են պահանջում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ։

Բնակիչներից մեկն ասաց, որ ակցիան խաղաղ է։ Տեղում նաև ոստիկաններ կան։

«Պահանջում ենք, որ նախարարը գա և մեր խնդրին լուծում տա։ Մենք ընտրություններով դեմ էինք արտահայտվել խոշորացմանը և սպասում էինք, որ մեզ կարձագանքեն, մեր խնդրին լուծում կտան, բայց ինչպես տեսանք՝ չլուծվեց։ Հիմա բնակիչները որոշել են ճանապարհը փակել, որպեսզի հարցը լուծվի»,– ասաց մեր զրուցակիցը։

Նշենք, որ այս երկու գյուղերի բնակիչները դեմ էին խոշորացմանը և դեկտեմբերի 5–ին տեղի ունեցած Սևան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին չէին մասնակցել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել