Բելառուսում Ուկրաինայի դիվանագիտական ներկայացուցչությունը կրճատվում է։ Այս մասին հայտարարություն է տարածել Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը։
«2020 թվականից բելառուսական կողմն արձանագրել է Ուկրաինայի բազմաթիվ անբարյացակամ գործողություններ՝ ուղղված մեր երկրի հետ միջպետական հարաբերությունների անպատասխանատու ոչնչացմանը, գործարար շփումներին և մարդկանց միջև վաղուց հաստատված կապերին»,- ասվում է հայտարարությունում։
«Մեր հասկացողությունից դուրս են Ուկրաինայի իշխանությունների ներկայացուցիչների վերջին գործողությունները Բելառուսի անմեղ քաղաքացիների նկատմամբ, որոնք ոչ իրենց կամքով են հայտնվել հակամարտության գոտում, ունեցվածքի բռնագրավումը, բելառուս դիվանագետների և նրանց ընտանիքների նկատմամբ տգեղ վերաբերմունքը Մոգիլև-Պոդոլսկի անցակետում։ Այս ամենը ժողովուրդների միջև ատելություն սերմանելու, քաղաքական վեճերը սովորական մարդկանց փոխանցելու ցինիկ փորձեր են։ Մենք սա երբեք թույլ չենք տա»,- հայտնել են Բելառուսի ԱԳՆ-ից։
Երկրի արտաքին գերատեսչությունը տեղեկացրել է, որ Ուկրաինայի արտաքին ներկայացուցչությունների մի շարք աշխատակիցների խնդրել են 72 ժամում լքել երկիրը։ «Կադրերի փաստացի սղության պատճառով» բելառուսական կողմը որոշել է փակել նաև Բրեստում Ուկրաինայի հյուպատոսությունը։
comment.count (0)