factor.am: Ռուսաստանի կառավարությունը հետաքրքրված չէ Ուկրաինայում հրադադարի շուրջ բանակցություններով, քանի որ նրա բանակը դեռ չի հասել ռազմական նպատակներին։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ջոզեպ Բորելը, գրում է The Guardian-ը։ «Հենց հիմա Ռուսաստանը չի ցանկանում նստել ու բանակցել ինչ-որ բանի շուրջ, այն, ինչ ցանկանում է, հող գրավելն է»,- ասել է Բորելը իսպանական TVE-ի հետ հարցազրույցում։
«Մոսկվան ցանկանում է շրջափակել ափը մինչև Մոլդովայի հետ սահմանը և Ուկրաինան մեկուսացնել ծովից։ Նա ցանկանում է լրջորեն բանակցել միայն այն ժամանակ, երբ ապահովված լինի ուժի դիրքով»,- հավելել է նա։
Ավելի վաղ էլ Բորելը հայտարարել էր, որ Եվրամիությունը և նրա դաշնակիցները կշարունակեն ռազմական օգնություն տրամադրել ուկրաինական բանակին։
comment.count (0)