Բայդենի որդու ներդրումային հիմնադրամը կապված է Ուկրաինայում ԱՄՆ լաբորատորիաների հետ․ Ռուսաստանի ՊՆ
17:47 - 24 մարտի, 2022

Բայդենի որդու ներդրումային հիմնադրամը կապված է Ուկրաինայում ԱՄՆ լաբորատորիաների հետ․ Ռուսաստանի ՊՆ

ԱՄՆ նախագահի որդի Հանթեր Բայդենի ներդրումային հիմնադրամը մասնակցել է «Ուկրաինայում Պենտագոնի ռազմակենսաբանական  ծրագրի ֆինանսավորմանը», ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտնել է Ռուսաստանի Զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ Իգոր Կիրիլովը։

«Ստացված նյութերը թույլ են տալիս հաստատել ԱՄՆ պետական մարմինների համագործակցությունն ուկրաինական կենսաբանական օբյեկտների հետ։ Հատկանշական է ԱՄՆ ներկայիս ղեկավարությանը մոտ կառույցների մասնակցությունը նշված գործունեության ֆինանսավորմանը, մասնավորապես՝ Rosemont Seneca ներդրումային հիմնադրամի մասնակցությունը, որը գլխավորում է Հանթեր Բայդենը», - ասել է Կիրիլովը ճեպազրույցի ընթացքում։

Հիմնադրամը զգալի ֆինանսական ռեսուրսներ ունի՝ ոչ պակաս, քան 2,4 մլրդ դոլար, հավելել է նա։

«Ընդ որում, հիմնադրամը սերտորեն կապված է ամերիկյան ռազմական գերատեսչության հիմնական կապալառուների, այդ թվում՝ Metabiota ընկերության հետ, որը Black and Veach-ի հետ միասին Պենտագոնի՝ ողջ աշխարհում առկա կենսաբանական լաբորատորիաների համար սարքավորումների հիմնական մատակարարն է», - ասել է Կիրիլովը։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Կիրիլովը հայտնել է նաև, որ ծրագրի իրականացմանն, ԱՄՆ ռազմական գերատեսչությունից զատ, մասնակցում են նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, Ջորջ Սորոսի հիմնադրամը, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը։

«Գիտական համակարգումն իրականացնում են առաջատար հետազոտական կազմակերպություններն, այդ թվում՝ Լոս Ալամոսում գտնվող Ազգային լաբորատորիան, որը միջուկային զենք է մշակում Մանհեթենի նախագծի շրջանակում։ Այս ողջ գործունեությունն իրականացվում է Պենտագոնի լիակատար վերասկողության ներքո», - ընդգծել է Կիրիովը։

Գլխավոր լուսանկարում՝ ԱՄՆ նախագահի որդի Հանթեր Բայդենը

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել