Ինքնահռչակ ԼԺՀ ղեկավարը հնարավոր է համարել, որ մոտ ապագայում ՌԴ կազմի մեջ մտնելու հանրաքվե անցկացվի
14:36 - 27 մարտի, 2022

Ինքնահռչակ ԼԺՀ ղեկավարը հնարավոր է համարել, որ մոտ ապագայում ՌԴ կազմի մեջ մտնելու հանրաքվե անցկացվի

Մոտ ժամանակներս ինքնահռչակ ԼԺՀ-ում կարող է հանրաքվե անցկացվել Ռուսաստանի կազմի մեջ մտնելու հարցով։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնել է ինքնահռչակ ԼԺՀ ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը։

«Կարծում եմ՝ մոտ ժամանակներս հանրապետության տարածքում հանրաքվե կանցկացվի, որի միջոցով ժողովուրդը կիրացնի իր բացարձակ սահմանադրական իրավունքն ու կարծիք կհայտնի ՌԴ կազմ մտնելու մասին։ Չգիտես ինչու, ես վստահ եմ, որ հենց այդպես էլ կլինի», - ասել է նա։

Ռուսաստանը ճանաչել է ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության անկախությունն այս տարվա փետրվարի 21-ին՝ Ուկրաինա ներխուժելուց առաջ։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել