Բայդենն ասել է, որ Ռուսաստանում իշխանափոխության կոչ չի անում
11:55 - 28 մարտի, 2022

Բայդենն ասել է, որ Ռուսաստանում իշխանափոխության կոչ չի անում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեկ պարզաբանել է, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանում իշխանափոխության քաղաքականություն չի վարում։ Ավելի վաղ նա ասել էր, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «չի կարող շարունակել պաշտոնավարել», գրում է Reuters-ը։

Երեկ լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյոք նա Ռուսաստանում իշխանափոխության կոչ է անում, ԱՄՆ նախագահը կարճ պատասխանել էր՝ ոչ։

Շաբաթ օրը Լեհաստանում Բայդենը նաև ասել էր, որ Պուտինը «մսագործ» է։

ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ջուլիանա Սմիթն ավելի վաղ փորձել էր բացատրել Բայդենի հայտարարությունների համատեքստը՝ նշելով, թե դրանք արվել են Վարշավայում ուկրաինացի փախստականների հետ շփումից հետո։

«Այդ պահին, կարծում եմ, դա զուտ մարդկային արձագանք էր այն պատմություններին, որոնք նա լսել էր այդ օրը։ ԱՄՆ-ն Ռուսաստանում իշխանափոխության քաղաքականություն չի վարում, և վերջ»,- ասել էր նա CNN-ին հյուրընկալվելու ժամանակ։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Երուսաղեմում տված հարցազրույցի ժամանակ նշել էր, որ Բայդենը ցանկացել է ասել, որ Պուտինը լիազորված չէ պատերազմ վարելու։ Նա ընդգծել էր, որ Ռուսաստանի ապագա ղեկավարության վերաբերյալ ցանկացած որոշում կայացնելու է «ռուս ժողովուրդը»։

ԱՄՆ Հանրապետական կուսակցության անդամները հայտարարել են, որ Բայդենի ասածները կոպիտ սխալ էին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել