Թուրքիայի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել ուկրաինացի գործընկերոջ հետ

 |armenpress.am|
16:38 - 28 մարտի, 2022

Թուրքիայի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել ուկրաինացի գործընկերոջ հետ |armenpress.am|

armenpress.am:  Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբայի հետ:

Այս մասին հայտնում է թուրքական milliyet.com.tr-ը:

«ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբայի հետ։ Քննարկվել են Ուկրաինայում առկա իրավիճակը և Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև կայանալիք բանակցությունների հետ կապված հարցեր»,-ասվում է Թուրքիայի ԱԳՆ գրավոր հայտարարության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել