Դմիտրի Կուլեբան ասել է, որ տեղեկություն չունի Բելգորոդի դեպքերին Ուկրաինայի հնարավոր մասնակցության մասին
17:14 - 01 ապրիլի, 2022

Դմիտրի Կուլեբան ասել է, որ տեղեկություն չունի Բելգորոդի դեպքերին Ուկրաինայի հնարավոր մասնակցության մասին

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան ասել է, որ չի կարող ոչ հաստատել, ոչ էլ հերքել ռուսական Բելգորոդ քաղաքի նավթաբազային հասցված հարվածին Ուկրաինայի հնարավոր մասնակցության մասին տեղեկությունը, քանի որ չի տիրապետում ողջ ռազմական տեղեկություններին, հայտնում է Reuters-ը։

Լեհաստանում կայացած ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով գրոհի մասին հարցին, Կուլեբան ասել է․ «Չեմ կարող ոչ հաստատել, ոչ էլ հերքել այն պնդումը, թե Ուկրաինան մասնակից է դրան, պարզապես այն պատճառով, որ չեմ տիրապետում ողջ ռազմական տեղեկություններին»։

Նա նշել է նաև, որ Ուկրաինան սպասում է Ռուսաստանի պաշտոնական պատասխանին՝ ստամբուլյան բանակցություններում Կիևի ներկայացրած առաջարկներին։

Հիշեցնենք, որ ՏԱՍՍ-ը, վկայակոչելով իր աղբյուրները արտակարգ իրավիճակների գերատեսչություններում, հայտնել էր, որ ռուսական Բելգորոդ քաղաքի նավթաբազայում հրդեհվել է վառելիքի ութ պահեստ։ Բելգորոդի շրջանի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովն էլ հայտարարել էր, որ բռնկված հրդեհն ուկրաինական ուղղաթիռների հարվածի հետևանք է։

 

Նորա Վանյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել