«Ապրելու երկիր»-ը դիմել է ԱԳՆ՝ ստանալու հավաստում, որ Ադրբեջանի հետ ենթադրյալ կնքվելիք պայմանագրով ԼՂՀ-ն Ադրբեջանի կազմում չի լինի
10:35 - 18 ապրիլի, 2022

«Ապրելու երկիր»-ը դիմել է ԱԳՆ՝ ստանալու հավաստում, որ Ադրբեջանի հետ ենթադրյալ կնքվելիք պայմանագրով ԼՂՀ-ն Ադրբեջանի կազմում չի լինի

«Ապրելու երկիր» կուսակցությունը դիմել է Արտաքին գործերի նախարարությանը՝ ստանալու հավաստում, որ Ադրբեջանի հետ ենթադրյալ կնքվելիք պայմանագիրը չի հակասի 1992 թ․ ՀՀ Գերագույն խորհրդի ընդունած որոշմանը։ Այս մասին հայտնում են կուսակցության լրատվական բաժնից։

«1992թ. հուլիսի 8-ին ՀՀ Գերագույն խորհուրդն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում ստեղծված իրավիճակի մասին որոշում, որը շարունակում է ուժի մեջ մնալ՝ համարվելով Արցախի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության դիրքորոշման կարևորագույն փաստաթուղթ։ 

«Ապրելու երկիր» կուսակցությունը դիմել է Արտաքին գործերի նախարարությանը ստանալու հավաստում, որ Ադրբեջանի հետ ենթադրյալ կնքվելիք պայմանագիրը կամ նաև որևէ դրույթ(ներ) չեն հակասելու Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 08.07.1992թ. որոշման 2-րդ մասին, համաձայն որի, Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է համարվում միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»,- նշված է կուսկացության հայտարարությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել