Թուրքիան նոր ռազմական գործողություններ է սկսել Հյուսիսային Իրաքում
12:15 - 18 ապրիլի, 2022

Թուրքիան նոր ռազմական գործողություններ է սկսել Հյուսիսային Իրաքում

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը այսօր հայտարարել է Հյուսիսային Իրաքում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ նոր ռազմական գործողություն սկսելու մասին, որն անվանվել է «Pençe Kilit»։ Դրանում ներգրավված են հատուկ նշանակության ուժեր ու օդուժ, հայտնում է Anadolu-ն։

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Թուրքիայի զինված ուժերը ցամաքային և օդային գործողություններ են սկսել «ահաբեկիչական թիրախների դեմ» Իրաքի հյուսիսում գտնվող Մեթինա, Զապ և Ավաշին-Բասյան շրջաններում։

Թուրքիան առաջին փուլում հարձակվել է ապաստարանների, բունկերների, թունելների, քարանձավների և պահեստների վրա։ Ենթադրվում է, որ զինվորականները հասել են իրենց նպատակներին։ Անկարան գործողությունը բացատրում է որպես երկիրը ահաբեկչական սպառնալիքից պաշտպանելու ցանկություն։ Պաշտպանության նախարարությունը նշում է, որ Թուրքիայի թիրախները միայն ահաբեկիչներն են։

Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը Թուրքիայում և մի շարք այլ երկրներում ճանաչված է որպես ահաբեկչական կուսակցություն։ Անկարան PKK-ի հետ զինված հակամարտության մեջ է 1984 թվականից։ Այն վերսկսվել է 2015թ.։ Այս ընթացքում, ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության, չեզոքացվել է PKK-ի ավելի քան 10 հազար անդամ, սպանվել՝ հազարից ավելի թուրք զինվորական ու ոստիկան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել