Էրդողանը դատապարտում է Փայլանին Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ ներկայացնելու համար |azatutyun.am|
09:25 - 26 ապրիլի, 2022

Էրդողանը դատապարտում է Փայլանին Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ ներկայացնելու համար |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի նախագահը խստորեն դատապարտել է խորհրդարանի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրինագիծ ներկայացնելու համար:

Ռեջեփ Թայիփ Էրդողանն այդ քայլը անարգանքից առավել՝ բացահայտ դավաճանություն է համարել: Նա հույս է հայտնել, որ «խորհրդարանի իրավական և բարոյական նորմերը ոտնահարած անձի նկատմամբ համապատասխան գործողություններ կձեռնարկվեն»:

107-րդ տարելիցին ընդառաջ Փայլանի կողմից մեջլիսի քննարկմանը ներկայացված օրինագիծը ենթադրում էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սահմանել պատասխանատուներին, հանրային վայրերից հեռացնել ցեղասպանության մեղավորների անունները, փոխարենը այդ վայրերը անվանակոչել ցեղասպանությանը ընդդիմացած քաղծառայողների անուններով, տուժածներին և նրանց ընտանիքների անդամներին Թուրքիայի քաղաքացիություն շնորհել:

Խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփն այդ օրինագիծը հետ էր ուղարկել՝ պատճառաբանելով, թե այն հակասում է մեջլիսի կանոնադրությանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել